Հոգեկան  խնդիրներ ունեցող անձանց առանց դժվարության կարելի է ճանաչել սոցցանցերում, մասնավորապես Twitter-ում: ԱՄՆ Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնականները վերլուծել են 8 մլրդ թվիթ: Դրանցից որոշներում օգտատերերը բացահայտ պատմել են իրենց ախտորոշման եւ առողջական խնդիրների, այդ թվում՝ հոգեկան խնդիրների մասին: Բացի դրանից, գիտնականները կազմել են բառերի, քերականական կառույցների եւ նախադասությունների շարք, որոնք բնորոշ են  այս կամ այն հիվանդություններով տառապողներին:

Այսպիսով՝ մասնագետներին հաջողվել է բացահայտել սոցիալական ցանցի օգտատերերի դեպրեսիան, հետտրավմատիկ սթրեսի սինդրոմը, երկբեւեռ եւ սեզոնային աֆեկտիվ խանգարումները:

Գիտնականները վստահեցնում են՝ օգտատերերի հոգեկան խնդիրները տեսնելու համար բավական է ուսումնասիրել նրանց գրառումները սոցկայքում: