Հունվարի 8-ին մոտորանավակով Սեւանա լիճ դուրս եկած՝ Ծովակ գյուղի բնակիչներ Ռ. և Ա. Խաչատրյաններին քիչ առաջ բարեհաջող դուրս են բերել ափ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը:
Նա նշեց, որ Ծովակի բնակիչներին ափ են դուրս բերել ձկնորսները: Նրանց մառախուղի պատճառով հասել էին Արծվանիստ գյուղի մոտակայք ու չէին կարողանում վերադառնալ: Բարեբախտաբար, գյուղացիներն անվնաս են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 8-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչներ Ռ. և Ա. Խաչատրյանները մհունվարի 8-ի կեսօրին մոտորանավակով դուրս են եկել Սևանա լիճ և վատ տեսանելիության պատճառով (մառախուղ) չեն կարողանում վերադառնալ:
ԱԻՆ հաղորդմամբ` դեպքի վայր էր մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը և ջրափրկարարական ջոկատը:




























