Ավստրալական թերթը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարն է հրապարակել, հաղորդում է Agence France-Presse-ը:

Ծաղրանկարում վիճում են Հիսուս Քրիստոսն ու Մումահեդ մարգարեն: Պարբերականի տվյալներով, ծաղրանկարը տպագրվել է ի պաշտպանություն խոսքի ազատության՝ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Թերթն իր խմբագրականում կոչ է անում Արեւմուտքին պաշտպանել իր արժեքները եւ չնահանջել խոսքի ազատության հարցում, հաղորդում է Gazeta-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Ֆրանսիայում լույս տեսնող Charlie Hebdo շաբաթաթերթի վրա հարձակում է տեղի ունեցել, որի հտեւանքով զոհվել է խմբագրության 12 աշխատակից, այդ թվում թերթի խմբագիրը: