Ուրուգվայի նախագահ Խոսե Մւխիկան, որին հայրենակիցներն անվանում են ամենաաղքատ նախագահ, ուրբաթ օրը պատմել է, որ նախագահության 5 տարիների ընթացքում իր աշխատավարձի 550 հազար դոլարը ծախսել է բարեգործական նպատակներով:
Մուխիկան իր պաշտոնը լքում է այս տարվա մարտին: Նա հայտնել է, որ 400 հազար դոլար հատկացրել է սոցիալական բնակարանների շինարարության ծրագրին, որը մեկնարկել է 2010 թվականին, մնացած 1150 հազար դոլարն ուղղվել է իշխող «Լայն ճակատ» կուսակցության մուծումներին:
Ուրոգվայի նախագահը համարվում է Լատինական Ամերիկայի ամենա ոչ սովորական
նախագահը: Մուխիկային համարում են Ուրուգվայի ամենաաղքատ նախագահը, քանի որ նա գրեթե իր ողջ աշխատավարձը տրամադրում է բարեգործական նպատակների:
Վերջին հայտարարագրի համաձայն, Մուխիկայի ընտանիքի կարողությունը կազմում 200 հազար դոլար, ներառյալ տունը, երկու հին մեքենաները (Volkswagen Beetle) եւ երեք տրակտորները:




























