Ամերիկյան Space Exploration Technologies (SpaceX) ընկերության կողմից կառուցված Dragon բեռնատար տիեզերանավը այսօր՝ հունվարի 10-ին հաջողությամբ մեկնարկել է ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայից, որը գտնվում է Ֆլորիդա նահանգում:

Տիեզերանավի մեկնարկի համար օգտագործվել է Falcon 9 հրթիռակիրը:

Dragon-ը պետք է Միջազգային տիեզերակայան հասցնի ավելի քան 2,5 տոննա օգտակար բեռ, այդ թվում պարեն, սարքավորումներ եւ գիտական փորձարկումների համար նախատեսված նյութեր: