Եվրոպական մի քանի մայրաքաղաքներում ահաբեկչական հարձակումներ կարող են տեղի ունենալ: Այս մասին գրում է Bild պարբերականը:
Թերթի տվյալներով, այս տեղեկությունը ստացվել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության մասնագետների կողմից: Մասնավորապես, նշվում է, որ տվյալներում առկա է Իտալիայի մայրաքաղաք Հռոմը: Գերատեսչության աշխատակիցները պարզել են, որ ավելի վաղ «Իսլամական պետության» չորս հրամանատարներ կարողացել են որպես փախստական ներթափանցել Եվրոպա: Ըստ Gazeta-ի, նշվում է նաեւ, որ հստակ գործողության մասին առայժմ հայտնի չէ:
Հունվարի 7-ին Ֆրանսիայում հարձակում էին գործել Charlie Hebdo երգիծական պարբերականի խմբագրության դեմ, ինչի արդյունքում 12 մարդ է զոհվել: Պարզվել է, որ ահաբեկչությանը մասնակցել են Կուաշի եղբայրները: Մի քանի օր անց Փարիզի արեւելքում իսլամիստ Ամեդի Կուլիբալին պատանդառել էր հրեական խանութի հաճախորդներին:




























