Կուբացի եւ իսպանացի ուսումնասիրողների խումբը Կուբայի արեւելյան Գուանտանամո նահանգում հայտնաբերել է գիտությանը նախկինում անհայտ խեցեմորթների 18 նոր տեսակ: Դրանցից երկուսը բնակվում են Պունտա Կալետա տեղանքում: Եվս 16 տեսակներ հայտնաբերվել են Տակոյում` Բարակոա քաղաքից ոչ հեռու, գիտնական Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան ազգային պարկի տարածքում: Գերմանացի գիտնականը կղզի էր այցելել 19-րդ դարավերջին:
2001 թվականին պարկն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Ըստ ՏԱՍՍ-ի, այժմ Կուբայում խեցեմորթների մինչեւ 502 տեսակ կա: Հայտնաբերված անողնաշարավորներն ունեն 4 մմ լայնություն եւ 8 մմ երկարություն:




























