Համացանցում տարածում է գտել հերթական հոլովակը, որտեղ գլխավոր դերակատարը կատուն է: Եվ դարձյալ բեղավոր գիշատիչը Ռուսաստանից է:
Բջջային հեռախոսով նկարահանված կադրերում երիտասարդը զայրացնում է կատվին` չկասկածելով, որ ընտանի կենդանին կարող է կատաղել: Մի քանի վայրկյանից կատուն նետվում է իրեն նեղացնողի վրա եւ կառչում ձեռքից, հետո կրկին ու կրկին հարձակվում:
Ըստ Lifenews-ի, արդյունքում երիտասարդն աքսորվում է պատշգամբ, իսկ կատուն ցատկում է պատուհանագոգին՝ թույլ չտալով բացել դուռը: Սակայն կատաղած կենդանուն այդ հաղթանակն էլ չի բավարարում. նա պատշգամբ է դուրս գալիս բաց պատուհանով: Ի հիասթափություն հանդիսատեսի՝ երիտասարդի հետագա ճակատագիրը մնում է կադրից դուրս:




























