ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների պաշտոնական դեմքերը քննարկում են անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները:

Երկօրյա հանդիպման ընթացքում Պենտագոնի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները քննարկելու են հարցերի լայն շրջանակ եւ հաջորդ տարվա համագործակցության կոնկրետ ծրագրեր են նախանշելու, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ադրբեջանը ռազմական հայեցակարգ էր ընդունել, որը թույլ է տալիս երկրի տարածքում օտարերկրա ռազմակայանների տեղակայումը։