Թուրքիան եւ Սերբիան համաձայնագիր են ստորագրել երկրների միջեւ վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման մասին: Համաձայնագրի տակ իրենց ստորագրությունն են դրել Թուրքիայի եւ Սերբիայի վարչապետներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Միրկո Ցվետկովիչը: Թուրքիայի կառավարության ղեկավարը Բելգրադ է ժամանել նախօրեին, հաղորդում է  թուրքական «Անադոլու»-ն:

Այցի շրջանակներում Էրդողանը նաեւ կայցելի սերբական Սանջակ շրջան եւ կբացի թուրքական մշակույթի տունը Նովի-Պազար քաղաքում:

Նշենք, որ Թուրքիան առաջիններից մեկն է ճանաչել Կոսովոյի անկախությունը: