Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 104 դեպքից` 96-ը, կողոպուտի 5 դեպքից` 3-ը: Բացահայտվել է գողության` 31, խարդախության 11 եւ յուրացման 2 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, խարդախության 1 եւ գողության 3 դեպք:

Անցած 11 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 87 պատահար, ինչի հետեւանքով 8 մարդ զոհվել է, 126-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: