ԵԱՀԿ անդամ-պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում կայանալու է անվտանգության ապահովմամբ զբաղվող յոթ միջազգային կազմակերպությունների՝ իր տեսակի մեջ առաջին նիստը: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ասքար Աբդռահմանովը:
«ԵԱՀԿ գործող նախագահի հովանու ներքո կայանալու է յոթ տարածաշրջանային կազմակերպությունների (ԵԱՀԿ, ԵՄ, ՆԱՏՕ, Եվրոպայի Խորհուրդ, ԱՊՀ, ՀԱՊԿ, Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցության) ներկայացուցիչների հանդիպումը»,- ասել է Աբդռահմանովը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ԵԱՀԿ ԱԳ ՆԽ գագաթնաժողովը կայանալու է Ալմաթայում՝ հուլիսի 16-17-ը: Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն կազմակերպության 56 անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները, ԵԱՀԿ գործընկեր 12 երկրների արտգործնախարարները: Գագաթնաժողովը կբացի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:




























