Երեկ Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2008թ. հունիսի 20-ին «Շանթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ այդ «միջադեպը», հերթական անգամ ծագել էր «Շանթ»-ի սեփականատեր, գործարար եղբայրների՝ Մանվել և Վարշամ Ղարիբյանների անհաշտության արդյունքում։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Վարշամ Ղարիբյանի բիզնեսի «տանիքը» ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է։ Դատավարությանը ներկա լրագրողների հավաստմամբ, գործում առկա են «զավեշտական և աղաղակող ապօրինություններ» պարունակող մանրամասներ, որոնք ակնհայտորեն անտեսվում են դատարանի կողմից, ինչը հիմք է տվել ենթադրելու, որ Աղվան Հովսեփյանը հանդես է գալիս եղբայրներից Վարշամի շահերի պաշտպանի դերում: Այս մասին տեղեկացնում է «Առավոտ»-ը: