Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդհատել է պաշտոնական այցը ԱՄՆ-ի Գլենդել քաղաք եւ վերադառնում է Գյումրի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գյումրիի քաղաքապետարանից:

«Օրեր առաջ պաշտոնական հրավերով Գլենդել  մեկնած  Սամվել Բալասանյանը, տեղեկանալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության մասին, ընդհատել է ացը,  որի շրջանակներում նախատեսված էր ստորագրել  Գյումրիի եւ Գլենդելի միջեւ համագործակցության հուշագիր»,-ասված է հաղորդագրության մեջ: