Հայաստանում արտասահմանյան ներդրողների համար բավականին լավ պայմաններ են ստեղծվել: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:

Նրա կարծիքով՝ ամերիկյան կամ այլ արտասահմանյան կազմակերությունները սովորաբար արտասահմանում ներդրումներ կատարելիս ընտրություն են կատարում երկրների միջեւ: «Դա քաղաքականության վարման մի տեսակ է, որը ԱՄՆ-ի համար ընդունելի չէ»,- ասաց Յովանովիչը՝ ընդգծելով, որ առաջնահերթ է ընտրություն կատարել ոլորտների միջեւ, այլ ոչ թե երկրների։  

Յովանովիչն ասաց, որ սովորաբար ներդրողները փնտրում են տնտեսական առողջ պայմաններ, քաղաքական կայուն վիճակ, թափանցիկություն, անկախ դատարաններ:

«Հենց այս ամենն է, ինչ մենք փորձում ենք կառուցել ՀՀ կառավարության եւ հայ ժողովրդի հետ միասին»,- ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը: