Ամռան սկզբին Բաքվում արձանագրվել է արեւահարման 76 դեպք: Արեւահարվածներից 24-ը հոսպիտալացվել են: Նրան մեջ մեծ թիվ են կազմում արական սեռի երիտասարդ ներկայացուցիչները: Արեւահարման հիմնական դրսեւորումները միանգամից նկատելի չեն. ժամանակի ընթացքում ի հայտ է գալիս գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց, ինչից հետո տուժածի վիճակն այնքան է վատանում, որ անհրաժեշտություն է առաջանում դիմել բժշկական շտապ օգնության: