Ադրբեջանի քրեակատարողական ծառայության պետ Հուսեյն Ալիխանովը պատկերացում չունի անմեղության կանխավարկածի եւ պաշտոնատար անձանց էթիկայի մասին:
haqqin.az-ի փոխանցմամբ՝ լրագրողների զրույցի ժամանակ Ալիխանովը հայտարարել է, որ կալանավորների պահելու հետ կապված ոչ մի խնդիր չկա: Գեներալը հայտարարել է, որ կալանավորների պահելու բոլոր կանոնները պահպանվում են եւ նրանք չեն դժգոհում այդ պայմաններից:
«Ես ենթադրում եմ, որ այդ պայմանները նպաստում են նրանց կողմից նոր իրավախախտումների իրագործմանը: Այսպես, Լեյլա Յունուսը մշտապես հանդես է գալիս սուտ հայտարարություններով: Սակայն մենք դրանք չենք թաքցնում, եւ չնայած դրանց ակնհայտ սուտ լինելուն, միեւույն է, այդ մասին իրազեկում ենք հասարակությանը: Հասարակությունը հիանալիորեն գիտի Լեյլա Յունուսին: Թե ով է Լեյլա Յունուսը, որ նրան մասին հոգ է տանում ԱՄՆ-ն եւ նրան ինչ-որ պարգեւներ է տալիս: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ նա օտարերկրյա պետությունների գործակալ է», - հայտարարել է Գ. Ալիխանովը:
Հիշեցնենք, որ իրավապաշտպան Լեյլա Յունուսը, ինչպես նաեւ նրա ամուսին Արիֆ Յունուսը կալանավորվել են լրագրող Ռաուֆ Միրքադիրովի գործի շրջանակներում՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով:




























