Շամպայնը միշտ համարվել է տոնի եւ սիրո խորհրդանիշ, իսկ վերջերս համաշխարհային ճանաչում ունեցող Veuve Clicquot շամպայնի բրենդը տղամարդկանց առաջարկել է բարձրախոսի օգնությամբ խոստովանել իրենց սերը, որը տրվում է խմիչքի հետ: Բարձրախոսի շնորհիվ, որը շրջված վիճակով փոքրիկ դույլի գործառույթ է իրականացնում, կարելի է բղավել սեփական սիրո մասին, հաղորդում է Kedem-ը:

Նման անսովոր գաղափարը իր արմատներով գնում է Ճապոնիա, մի երկիր, որը հայտնի է իր զգացմունքները զսպելով:
Դրա համար էլ Veuve Clicquot Rose Scream Your Love-ի գովազդային արշավն առաջարկում է տղամարդկանց համարձակորեն արտահայտել սեփական զգացմունքները բարձրախոսի օգնությամբ: Նշենք, որ հատուկ այդ նպատակով ընտրվել է վարդագույն շամպայն եւ բարձրախոս: