ԱՄՆ բնակչության գրեթե 60 տոկոսը կորցրել է վստահությունը Բարաք Օբամայի նկատմամբ: Այդ տվյալները, որ հրապարակվել են Reuters գործակալության կողմից, ստացվել են The Washington Post թերթի եւ ABC News հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքում:
Այդ արդյունքը մեկուկես տարի առաջ ստացված արդյունքների հայելային արտացոլումն է: Այն ժամանակ 60 տոկոսն աջակցում էր Օբամային:
Ընդ որում, թեեւ երկրի ղեկավարի նկատմամբ վստահությունը ցածր է, այն ավելի բարձր է, քան քաղաքական կուսակցությունների նկատմամբ:
Թերեւս դա կստիպի կուսակցություններին՝ լուրջ մտածել, քանի որ նոյեմբերին կայանալու են Ներկայացուցիչների պալատի ընտրությունները:
Հարցումն անցկացվել է հուլիսի 7-11-ը, հարցերին պատասխանել է 1288 մարդ: Վիճակագրական սխալմունքը կազմում է 3,5 տոկոս, հաղորդում է Newsru.com-ը:



























