Բիտանական Sun պարբերականը կիսամերկ մոդելի լուսանկար է հրապարակել՝ հերքելով ավելի վաղ տարածված խոսակցությունները, որ խմբագրությունը դադարեցնում է նշված լուսանկարների հրապարակումը հայտնի երրորդ էջում:

Ավելի վաղ Times-ը հայտնել էր, որ պարբերականի ուրբաթօրյա թողարկումը վերջին «մերկ» համարն է եւ նշանավորում է 44-ամյա ավանդույթի ավարտը:

The Sun թերթը 45 տարվա մեջ առաջին անգամ հրաժարվել է մերկ մոդելներով էջից

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ հունվարի 22-ի համարում կրկին կիսամերկ մոդելի լուսանկար կա, որը հրապարակվել է «Հստակեցումներ ու շտկումներ» խորագրով, որում նաեւ մակագրություն կա. «Ի պատասխան մամուլի վերջին հաղորդագրությունների՝ կցանկանայինք հստակեցնել, որ սա երրորդ էջն է եւ բորմութցի 22-ամյա Նիկոլի լուսանկարը»:

2012թ.-ից քարոզչություն է տարվում «Վերջ դնենք հ. 3 էջին» (No More Page 3) անվանմամբ: Ըստ ակտիվիստների՝ բաց լուսանկարների հրապարակումը նվաստացնում է կանանց՝ որպես սոսկ սեռական օբյեկտ ներկայացնելով: Sun-ում նոր լուսանկարների հրապարակումից հետո ակտիվիստները նշել են. «Երեւում է՝ պայքարը կարող է շարունակվել»: