Այսօր՝ հուլիսի 14-ին մի խումբ ԱՄՆ պաշտոնյաներ՝ Դանիել Ռոզենբլումի գլխավորությամբ, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը, միջազգային ՀԿ-ների ներկայացուցիչներ, ծնողներ եւ այլ հյուրեր մասնակցել են Ավանի թիվ 54 մանկապարտեզում «Միջազգային օգնություն եւ զարգացում» /ՄՕԶ/ կազմակերպության կողմից անցկացվող միջոցառմանը։ Վերջինս նշանավորում էր մանկապարտեզում լվացքատան, լվացասենյակի եւ սանհանգուցի վերանորոգման ծրագրի ավարտը։

12 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այս փոքր վերանորոգման ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից։ Թաղապետարանը կահավորել է վերանորոգված տարածքները։ «Վ.Աղաբաբյան» ՍՊԸ-ն մանկապարտեզին նվիրաբերել է 2 ավտոմատ լվացքի մեքենա։ 

Այս մանկապարտեզ հաճախում է  2.5-6 տարեկան 200 երեխա: