Կանադացի անասնաբույժները կատվի հազվագյուտ վիրահատություն են կատարելու, որը ե՛ւ արական, ե՛ւ իգական սեռական օրգաններ ունի: Վիրահատական միջամտությունից հետո, որը կատվի տերերին 1.500 դոլար կարժենա, կենդանին արու կդառնա:

Միթենս անունով անտուն կատվին փողոցից տուն է բերել Հարթս Դիզայր քաղաքի բնակչուհին: Կենդանու՝ հերմաֆրոդիտ լինելու փաստը հայտնաբերվել է անասնաբույժին այցելության ժամանակ:

Ըստ The Metro-ի, կենդանուն վիրահատելու համար ֆինանսական միջոցներ գտնելու հարցում օգնում է ընտանիքի ընկերը՝ Քլարք-Մերֆին: Նա դրամահավաք է անցկացնում Facebook-ում՝ վաճառքի հանելով անձնական օրերը: