Թեպետ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը դեմ են Հանրային խորհուրդը, Հայաստանի Գրողների միությունը եւ հասարակությունն առհասարակ, սակայն դա չի խանգարում հայաստանյան իշխանություններին, որպեսզի նրանք պնդեն, որ դրանց բացման անհրաժեշտությունը կա, հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
Նրա համոզմամբ, այդօրինակ որոշման գնալը ցույց է տալիս իշխանությունների ստրկամտությունը։ «Օտարալեզու դպրոցների բացումը նշանակում է ոչ այլ ինչ, եթե ոչ այն, որ մեր հասարակությունը օրենքով բռնաբարվում է»,- նշեց Պարույր Հայրիկյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության որոշմամբ նախատեսվում է բացել ընդհանուր առմամբ 11 օտարալեզու դպրոցներ, որոնցից 9-ը կգործեն միջպետական, 2-ը՝ մասնավոր հիմունքներով։




























