Լրացավ լեգենդար աթլետ, ձողացատկորդ, համաշխարհային սպորտի ամենախարիզմատիկ աստղերից մեկի` Սերգեյ Բուբկայի տիեզերական ցատկի 25 տարին: 1985թ. հուլիսի 13-ին, Փարզիում Բուբկան առաջինը հաղթահարեց 6 մետր բարձրությունը: Այն ժամանակ ձողացատկում հիմնական պայքարը խորհրդային եւ ֆրանսիացի մարզիկների միջեւ էր: Հաջորդ օրը ֆրանսիական մամուլը լույս տեսավ «Բուբկան գրավեց Բաստիլը» գլխագրերով: Հուլիսի 14-ը Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլի գրավման օրն է: Խորհրդային մամուլն այդ ցատկը նույնիսկ համեմատեց Գագարինի թռիչքի հետ: Այսօր էլ ձողացատկի համաշխարհային ռեկորդը պատկանում է Սերգեյ Բուբկային. 1993-ին ծածկած մարզասրահում նա ցատկեց 6,15մ., իսկ մեկ տարի անց բաց ստադիոնում` 6,14մ.: Այս արդյունքները մնում են չգերազանցված:
Հասանելի է
русский



























