«Գեյերի եւ լեսբուհիների դաշինքը՝ ընդդեմ զրպարտության» (GLAAD) ամերիկյան կազմակերպությունը պարգեւատրել է Dragon Age: Inquisition խաղին՝ «հիշվող նույնասեռականների առատության համար»:
Dragon Age ցիկլի RPG խաղն ավանդաբար հանդուրժողականություն է ցուցաբերում նույնասեռ կապերի հանդեպ: Իսկ Inquisition-ը սերիալի պատմության մեջ առաջին անգամ նույնասեռական հերոսներ ներկայացրեց (Դորիան անունով կախարդը եւ Սերա նետաձիգը): Dragon Age: Inquisition տարիքային սահմանափակումը թույլ չի տալիս նորույթը գնել 18 տարեկանից ցածր անձանց:
Կազմակերպության հիմնադրած GLAAD Media Awards ամենամյա արարողությունն անցկացվում է 1990 թվականից: Պարգեւատրվում են նրանք, ովքեր նպաստում են լրատվամիջոցներում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների դժվարությունների լուսաբանմանը: Մրցանակներ են նախատեսված նաեւ ֆիլմերի, սերիալների եւ հեռուստահաղորդումների համար:



























