Ֆրանսիական դատարանն առաջին անգամ երեք հոգու տուգանել է՝ Twitter-ում հոմոֆոբ հեշթեգերի համար: Նրանցից մեկը ստիպված կլինի 300 եվրո վճարել, մյուսները՝ 500-ական եվրո:

IDAHO կոմիտեի նախագահ Ալեքսանդր Մարսելը հայտարարել է, որ դա «նշանակալի հաղթանակ է»: Նրա խոսքով, սակայն, խախտողները շատ քիչ գումար են վճարելու «նույնասեռականների մահվան կոչերի» համար:

Երեք տղամարդկանց նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2013 թվականին, երբ նրանք Twitter-ում «Գեյերը պետք է վերանան, որովհետեւ...» եւ «Եկեք գեյերին այրենք ... վրա» հեշթեգերով հաղորդագրություններ են թողել:

Ֆրանսիական օրենսդրության համաձայն, սեռական կողմնորոշման հողի ատելություն եւ բռնություն հրահրելու համար առավելագույն պատիժ է սահմանված 1 տարվա ազատազրկումն ու 45 հազար եվրոյի չափով տուգանքը: