Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մերժել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման առաջարկը՝ պատճառ նշելով հագեցած օրակարգը, գրում է Haaretz-ը:

Նշվում է, որ Սպիտակ տան ներկայացուցիչները կապվել են Իսրայելի նախագահի խորհրդականների հետ՝ երկու նախագահների հանդիպման հնարավորությունը քննարկելու համար: Ռիվլինը հրաժարվել է այդ առաջարկից, փոխանցում է  Gazeta-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հանդիպելու Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ՝ ԱՄՆ վերջինիս այցի ժամանակ: