ԼՂՀ սահմանում հակառակորդը շարունակել  է կրակել:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ասաց, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր եղել են, հայկական կողմը կորուստներ չունի: Սենոր Հասրաթյանը նշեց, որ սահմանում տիրող իրավիճակի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կտարածեն ավելի ուշ:

Իսկ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ անցած գիշեր ՀՀ և ԼՂՀ սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ: ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները լիովին վերահսկվում են իրավիճակը: