Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը հաստատել է, որ Ճապոնիայի քաղաքացի Հարունա Յուկավան մահապատժի է ենթարկվել խմբավորման գրոհայինների կողմից, գրում է The Telegraph-ը:
Ավելի վաղ ցանցում տեսագրություն էր հայտնվել, որտեղ մահապատժի ենթարկված լրագրողի հայրենակից Կենձի Գոտոն մեղադրում է Ճապոնիային ճապոնացի պատանդներին չպաշտպանելու համար: Նա հայտնել է Հարունա Յուկավայի սպանության մասին եւ պատմել ԻՊ-ի նոր պահանջների մասին՝ ԻՊ անդամներից մեկին ազատելու վերաբերյալ, որը կալանավորված է Հորդանանում: Նրա ազատության դիմաց գրոհայինները բաց կթողնեն ճապոնացի մյուս պատանդին:
Ճապոնիան եւ ԱՄՆ-ն ստուգել էին տեսագրության իսկությունը:
Ավելի ուշ իսալամական խմբավորման ներկայացուցիչները ստանձնել էին ճապոնացի պատանդի մահվան պատասխանատվությունը: Մահապատժի մասին հայտարարվել էր ահաբեկչական խմբավորման պաշտոնական ռադիոյով, փոխանցում է Gazeta-ն:
«Իսլամական պետությունը» կատարեց իր սպառնալիքները: Գրոհայինները մահապատժի են ենթարկել պատանդին՝ ժամկետը լրանալուն պես», - ասավում է հաղորդագրությունում:
Ռուսաստանի Գերագույն դատարանը ԻՊ-ը եւ «Ջեբհաթ ան Նուսրան» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ, որոնց գործունեությունը Ռուսաստանում պաշտոնապես արգելված է:




























