ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները շահագրգռված են, որպեսզի կողմերը շարունակեն բանակցել միմյանց հետ: Շփման գծում եւ սահմանին վերջին շրջանում իրավիճակի սրման հարցը մեկնաբանելու մասին NEWS.am-ի թղթակցի խնդրանքին ի պատասխան՝ այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարք Փրայսը:

Նրա խոսքով, համանախագահները նաեւ շահագրգռված են, որպեսզի կողմերը օգտագործեն լարվածությունը թուլացնելու միջոցներ գտնելու հնարավորությունը:

Ըստ դիվանագետի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր միկրոբլոգում հաղորդագրություն է թողել, որն արտացոլում է ԱՄՆ-ի դիրքորոշումը: «Մենք, իհարկե, ուշադիր հետեւում ենք իրավիճակին»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ իր հաղորդագրությունում Ջեյմս Ուորլիքը դիմել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: «Իմ կոչը համանախագահներին. մի կողմ թողեք շփման գծի երկայնքով բռնությունը եւ ընդունեք բանակցություններով ստանձնած պարտականությունները»,- գրել է Ուորլիքը: