Ինդոնեզիայի զինվորականները հայտարարել են, որ Ճավայի ծովում խորտակված Air Asia ընկերության Airbus 320-200 ինքնաթիռի որոնողական աշխատանքները ամբողջությամբ դադարեցվել են, հայտնում է Reuters-ը:

 «Ներողություն ենք խնդրում մահացածների հարազատներից: Մենք ամբողջ ուժով փորձում էինք գտնել կորածներին», - հայտարարել է Ինդոնեզիայի արեւմտյան ռազծովային նավատորմի ղեկավարը:

Որոնումներին խոչընդոտել են վատ եղանակային պայմաններն ու վատ տեսանելիությունը, հայտնում է Gazeta-ն:

Կործանված ինքնաթիռում 162 ուղեւոր է եղել: Փրկարարներին հաջողվել է հայտնաբերել միայն 70 – ի մարմինները: