Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին զննել է գերմանական հայտնի  «Charite» կլինիկայի բժիշկ Քրսիտիան Վիթը:

Սա երկրորդ հետազոտությունն է. առաջինը անցկացվել է 2014 թվականի դեկտեմբերի 29-ին դիագնոստիկ կենտրոնում: Առաջին հետազոտությանը մասնակցել են բժիշկներ Մուրադ Մամեդովը, Գարայ գարայբեյլին, Ռաուֆ Աղաեւը եւ Ռովշան Հասանովը:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, երկրորդ հետազոտությունը կայացել է հունվարի 26-ին, նույնպես դիագնոստիկ կենտրոնում: Յունուսից արյան նմուշ են վերցրել լաբորատոր հետազոտության համար: