BP-Azerbaijan ընկերությունում զանգվածային կրճատումներ են իրականացվում։

haqqin.az-ի փոխանցմամբ՝ աշխատանքից ազատվածներից մեկը հայտնել է, որ կրճատումների տակ են հայտնվել BP-Azerbaijan-ի հարյուրավոր աշխատակիցներ։

Միեւնույն ժամանակ, BP Azerbaijan ընկերության մամուլի ծառայության պետ Թամամ Բայաթլըն չի հաստատել եւ ոչ էլ հերքել է տվյալ տեղեկությունը՝ նշելով, որ ընկերությունն այդ առիթով պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա։

Նկատենք, որ Ադրբեջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում մասնավոր եւ պետական ձեռնարկությունների աշխատակիցների կրճատումների եւ աշխատավարձերի չվճարման կապակցությամբ։