Շամքորի շրջանի Սեյֆալի գյուղի Ֆայիգ Ալեքփերովի ագարակում  հրդեհը ավելի քան չորս հազար հավ է ոչնչացրել:

Ըստ տեղեկությունների՝ Ալեքփերովի ագարակում շուրջ 5 հազար հավ է եղել: Նախօրեի գիշերը ագարակում հրդեհ է բռնկվել: Ալեքփերովը փորձել է այն  մարել սեփական ուժերով, սակայն չի կարողացել եւ հրշեջների է կանչել:

Ագարակ ժամանած հրշեջները եւ ԱԻՆ-ի փրկարարները  կարճ ժամանակում  մարել են կրակը: Սակայն, չնայած հրշեջների ջանքերին, հրդեհը ավելի քան չորս հազար հավ է ոչնչացրել: