Դիմակավորված երեք կողոպտիչներ գիշերը ներխուժել են Սան-Ֆրանցիսկոյի «Ուելս Ֆարգո» բանկի թանգարան եւ 280 գրամ ոսկի հափշտակել:

Չարագործները ոչ մեծ բեռնատարով հարվածել են Ոսկե տենդի ժամանակների գանձերի պահոցի ապակյա դռներին:

Հափշտակված օրինակների թվում 19-րդ դարում Քալիֆորնիայի տարածքում հայտնաբերված ոսկի է եղել: Քաղաքի ոստիկանությունը դեռեւս  չի գտել կողոպտիչների հետքերը: Թանգարանը ժամանակավորապես այցելուների համար փակել է դռները, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: