Բլագովեշչենսկում երեք գործընկերներին սպանած ՌԴ Կենտրոնական բանկի Ամուրի մարզի գլխավոր վարչության ղեկավարի տեղակալը տեւական տարաձայնություններ է ունեցել նոր ղեկավարության հետ: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է բանկի աղբյուրը:

«Ներողություն, իրերը կոչեմ իրենց անուններով, սակայն մինչ այդ իսկական հետապնդում էր: Չնայած, իհարկե,  ոչինչ չի արդարացնում սպանությունը,  ես իսկապես խղճում եմ զոհերին, հուսով եմ, որ քննությունն ամեն ինչ կպարզի», — ասել է աղբյուրը: Սակայն նա հերքել է այն լուրը, որ իբր Լեւկինին առաջարկել են փոխել աշխատանքը եւ  բարապան դառնալ:

Ըստ քննության՝ միջադեպից առաջ բանկի վարչության ժողով է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել են կադրային փոփոխությունները, որոնք կարող էին վերաբերվել նաեւ Լեւկինին:

Հիշեցնենք, հունվարի 27-ին  Բլագովեշչենսկում  ՌԴ Կենտրոնական բանկի Ամուրի մարզի գլխավոր վարչության ղեկավարի տեղակալը   գնդակահարել էր երեք գործընկերների, ապա ինքնասպան եղել: