Հայաստանյան բանկերում եւ փոխանակման կետերում այսօր՝ հունվարի 28-ին, դոլար կարելի է վաճառել միջինը 478 դրամով:

Ըստ rate.am կայքի՝ ժամը 13:10-ի դրությամբ, դոլարի առքը նվազագույնը կազմում է 472 դրամ, իսկ առավելագույնը 475 դրամ՝ Հայբիզնես բանկում:

Բանկերը դոլար վաճառում են նվազագույնը 478 դրամով, իսկ առավելագույնը 479,50 դրամ՝ Բիբլոս եւ Հայբիզնես բանկերում:

Եվրոյի առքը հայաստանյան բանկերում կազմում է միջինը 531 դրամ, նվազագույնը 525 դրամ է՝ Յունիբանկում,  իսկ առավելագույնը 535 դրամ՝ Հայբիզնեսբանկում:

Բանկերը եվրո վաճառում են միջինը 546 դրամով, նվազագույնը 541 դրամ է՝ Կոնվերս բանկում, իսկ առավելագույնը 555 դրամ՝ Բիբլոս բանկ Արմենիայում: