Բաքվում ինքնահրկիզման փորձի եւս մեկ դեպք է գրանցվել:

haqqin.az-ի փոխանցմամբ՝ Նիզամինի շրջանի Քեշլը գյուղի բնակիչը սեփական տան բակում փորձել է ինքնահրկիզվել:

Ըստ տեղեկությունների՝ 36-ամյա Իլհամ Մամեդովը որոշել է ինքնասպան լինել, քանի որ երկար տարիներ չի կարողացել երեխա ունենալ:

Տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները հաղորդում են Մամեդովի մարմնի 65 տոկոսի այրվածքերի մասին: