Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնի են հայտարարությունները եւ հանդիպումների բովանդակությունը խեղաթյուրելու հակումով: Պարզվում է, որ հարեւան երկրի մամուլը նաեւ աշխարհագրության հետ կապված խնդիրներ ունի:

Այսպես, հունվարի 29-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցի օգնականների մասնակցությամբ դիտարկում է ծրագրված:

Դիտարկումը կանցկացվի Տավուշի ուղղությամբ: Սակայն ադրբեջանական լրատվամիջոցների աչքին ամենուր Ղարաբաղն է երեւում: Եթե հավատանք որոշ հրապարակումներին, հենց այնտեղ է «տեղավորվել» Ադրբեջանի Ղազախի շրջանը: