Թաիլանդական ընդդիմադիր շարժման «Կարմիր վերնաշապիկներ» շարժման առաջնորդը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել: Դատարանը Ջատուպորնա Պրոմպանին մեղավոր է ճանաչել երկրի նախկին վարապետ Աբհիսթիա Վետչաչիվուին զրպարտելու համար:
Մեղադրող կողմի տվյալներով՝ գլխավոր «կարմիր վերնաշապիկավորը» երկու անգամ անհարգալից արտահայտություններ է հնչեցրել 2009թ. հոկտեմբերին ցույցերի ժամանակի իր ելույթներում վարչապետի հասցեին, հայտնում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:
«Կարմիր վերնաշապիկները» Բռնատիրության դեմ հանուն ժողովրդավարության միացյալ ճակատի կողմնակիցների ոչ պաշտոնական անվանումն է:




























