Հնդկաստան եւ Սաուդյան Արաբիա կատարած այցերից հետո մի շարք լրատվամիջոցներ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային մեղադրել են երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Մասնավորապես, նշվում է, որ Հնդկաստանում Օբաման ելույթ է ունեցել մարդու իրավունքների եւ սեռերի հավասարության մասին, իսկ Սաուդյան Արաբիայում գերադասել է «փոխհատուցել» այն այլ թեմաներով:
The Washington Post թերթը նշում է, որ Օբաման առաջին ամերիկացի նախագահը չէ, որին մեղադրում են միջազգային ասպարեզում կեղծավորության մեջ: «Սակայն երբ ներբողում ես կրոնական բազմազանության եւ կանանց իրավունքների մասին մի երկրում, իսկ հետո այդ կրճատում ես՝ հանուն մեկ այլ երկիր այցելելու, որտեղ եւ մեկը եւ մյուսը զգալիորեն կաղում են, առնվազն մի փոքր անհեթեթ տեսք ունի», - գրում է պարբերականը:
The Washington Times թերթը նաեւ ուշադրություն է դարձրել ԱՄՆ-ի երկակի ստանդարտների վրա. «Մարդու իրավունքների ոլորտում շատ չկարգավորված խնդիրներ ունեցող երկրների հետ գործեր վարելու Օբամայի մոտեցումը երեքշաբթի կտրուկ փոխվեց մի քանի ժամվա ընթացքում»: Փորձագետներն ընդգծում են, որ ամերիկացի մարդու իրավունքների խնդրի վերաբերյալ նախագահների վերաբերմունքը փոխվում է՝ կախված երկրից, հավելում է թերթը:
Այսպես, հնդիկներին կրոնական հանդուրժողականության եւ կանանց իրավունքների մասին «քարոզ» կարդալով եւ դրանից հետո երկրի նոր թագավորի հետ հանդիպման նպատակով Սաուդյան Արաբիա մեկնելուց հետո՝ Օբաման միանգամից խոստովանել է, որ այնտեղ մարդու իրավունքների մասին չի խոսելու: «Երբեմն մենք պետք է փոխհատուցենք մարդու իրավունքների հետ կապված խնդիրների մասին խոսելու անհրաժեշտությունը առավել հրատապ հարցերով, որոնք կապված են ահաբեկչության հակազդման եւ տարածաշրջանային անկայունության հետ», - CNN-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարա8ել է Օբաման, մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:





























