Ռուսաստանում եվրոյի փոխարժեքը  գերազանցել է 78 ռուբլու սահմանագիծը, որի մասին են վկայում Մոսկվայի բորսայի տվյալները:

Եվրոյի փոխարժեքը բարձրացել է 1,10 ռուբլով եւ կազմել 78,01 ռուբլի: Դոլարի փոխարժեքը հասել է 69,05 ռուբլու՝ աճելով 98 կոպեկով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դոլարը ռուբլու նկատմամբ կայուն աճում է, հաղորդում է Gazeta-ը: