Կինը մրգերի զամբյուղով ռւ փայտը ձեռքին հինգշաբթի հարձակվել է գյուղատնտեսության նախարարության շենքի մոտ Թաիլանդի վարչապետ գեներալ Պրայուտա Չան-Օչայի թիկնազորը պահպանող ոստիկանների վրա, հայտնում է «Բանգկոկ փոստ» թերթի էլեկտրոնային տարբերակը:
Հաղորդման մեջ նշվում է, որ կինը փորձել է մոտենալ կանգնած շարասյանը, սակայն ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրան մինչ վերջինս կհասներ վարչապետի մեքենային, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հարցաքննության ժամանակ կինը հստակեցրել է, որ ցանկացել է հանդիպել վարչապետի հետ՝ տեղական բանկերից մեկի բաժնի ղեկավարությունը ստանձնելու իրավունք խնդրելու նպատակով:





























