Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել հարգել երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այսօր՝ հունվարի 29-ին, Մինսկում, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ Բելառուսը ռուսական աշխարհի մասը չէ։

«Կան առանձին խելացիներ, ովքեր հայտարարում են, որ Բելառուսը, ինչպես իրենք են ասում, ռուսական աշխարհի մասն է, կամ գրեթե Ռուսաստանը։ Մոռացեք։ Բելառուսը ինքնիշխան, անկախ պետություն է», - ասել է Լուկաշենկոն։

«Մենք յուրաքանչյուին կստիպենք հարգել մեր ինքիշխանությունն ու անկախությունը, ով կարծում է, որ նման երկիր, իբրեւ թե չի եղել։ Չի եղել, իսկ այսօր կա, եւ դրա հետ պետք է հաշվի նստել», - հավելել է նախագահը;

Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսն իր հողերիը ոչ մեկին չի տա։ «Սա իմ խնդիրն է։ Որքան էլ այն դժվար եւ ծանր լինի ես այն կլուծեմ։ Ես կիրականցնեմ իմ առաքելությունը, որքան էլ դա ինձ վրա թանկ արժենա։ Եւ իմ մեջքին կանգնած են զինված հարյուրավոր, հազարավոր նման մարդիկ», - ասել է նա։

«Ուստի ապրեք հանգիստ, ծնեք եւ երեխա մեծացրեք։ Կօգնենք։ Ես նկատի ունեմ, մենք կօգնենք մեծացնել», - եզրափակել է Լուկաշենկոն։