Հնդկաստանի Թհանե քաղաքում Charlie Hebdo թերթի շապիկը վերատպելու համար կալանավորվել է թերթի խմբագիրը։
Avadhnam ամենօրյա թերթի Շիրին Դալվին թերթի հունվարի 17-ի համարում հրապարակել է ֆրանսիական երգիծական Charlie Hebdo թերթի շապիկի պատկերը։ Կնոջը կալանավորել են հունվարի 28-ին, իսկ այսօր ազատ են արձակել գրավի դիմաց։
«Նա կալանավորվել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հրապարակմամբ կրոնական զգացմունքները վիրավորելու մեղադրանքով», - նիստի արդյունքներն ամփոփելով հայտարարել է ոստիկանական բաժանմունքի ավագ տեսուչ Թհանե Ս. Մունդհեն։
Ըստ Հնդկաստանի քրեական օրենսգրքի, առաջադրված մեղադրանքներով Դալվիին սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Times of India-ին։





























