Նավթի համաշխարհային գները նվազում են՝ շուկայում ավելցուկի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում հորատող ընկերությունների զգալի կորուստների մասին հաղորդագրությունների  ֆոնին, որոնց պատճառն ԱՄՆ-ում նավթի պաշարների ավելացումն է, գրում է Bloomberg-ը:

Զուգահեռ նկատվում է նաեւ գազի գների նվազում:

Մասնավորապես, Երեւանի ժամանակով 11.20-ին  Brent-ը էժանացել է  0,57%-ով՝ բարելի դիմաց 48,85 դոլար: WTI նավթն էժանացել է 0,11%-ով՝ բարելի դիմաց 48,85 դոլար, հայտնում է Gazeta.ru-ն: