Հունվարի 30-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են,թ ե զրուցակիցները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։
Հանդիպմանն անդրադարձ արվեց տարեսկզբից Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումներին եւ դրանց վերաբերյալ միջազգային արձագանքներին։
Նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը քննարկեցին Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։




























