Հայաստանի պետական հիմնարկների հայտարարած մրցույթներում մեկ անձից կատարվող գնումները կսահմանափակվեն:  Կառավարության նախխկինում ընդունված որոշումներում համապատասխան փոփոխությունները հաստատվել են Գործադիրի հունվարի 30-ի նիստում:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարել է, որ մրցույթին մասնակցելու հրավերը պետք է ուղարկվի առնվազն 3 ընկերության եւ հրապարակվի www.gnumner.am կայքում: Ծրագրվում է դիմողների հետ բանակցություններ անցկացնել՝ գների հնարավոր նվազեցման վերաբերյալ: Մատակարարումների վերաբերյալ պայմանագիրը կնքվում է  բանակցությունների արդյունքում՝ ամենաէժան գնային առաջարկ ներկայացրած ընկերության հետ: Այդպիսով, ուղիղ գնումները քիչ բանով կտարբերվեն սովորական տենդերներից: