Կառավարությունը մարտին կգնահատի Երեւանի «Դվին» հյուրանոցին համալիրում անհրաժեշտ ներդրումները: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ ներկայացնելով կոմիտեի 2014թ.-ի գործունեության արդյունքները:

Նրա խոսքով՝ հյուրանոցի սեփականաշնորհման նախկին պայմանագիրը «թույլ իրավական հիմքեր ուներ, որոնք ուժեղացվել են»: Մինչեւ փետրվարի 15-ը հյուրանոցը սեփականաշնորհած ընկերությունը պետք է ներկայացնի ներդրումային ծրագրի առաջընթացը: Կոմիտեն իր գնահատականը կտա մարտին:

Հիշեցնենք, որ դեռ 2003թ.-ին հյուրանոցը վաճառվել էր «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՍՊԸ-ին ընդամենը 3 մլն դոլարով, որը նույնիսկ այդ ժամանակ ինքնարժեքից ակնհայտորեն  էժան էր: Առ այսօր շենքում որեւէ ներդրում  չի արվել: Ընկերությունը կապում են հայտնի Իոսիֆ Կոբզոնի անվան հետ, որը 2012թ.-ին Երեւան կատարած հերթական այցի ժամանակ հերքել էր այդ լուրերը: