Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները նախորդ տարի արտոնյալ գներով 650 մլն դոլար ընդհանուր գումարով սպառազինություն եւ ռազմական տեխնիկա են գնել, լրագրողներին հայտարարել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Մեկ տարի առաջ Բորդյուժան հաղորդել էր, որ վերջին 8 տարիների ընթացքում ՀԱՊԿ-ի անդամները 10 անգամ ավելացրել են արտոնյալ գներով ռազմատեխնիկական գույքի գնման պատվերների փաթեթը։

Բորդյուժան նաեւ պատմել է, որ 2014թ. հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթեր են նախապատրաստվել։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, դրանք միայն տրանսպորտային ավիացիան, այն դեպքում, երբ մարտականը կօգտագործվի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում։